Հայկական դրոշը երկնքի խորքին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2001 թ. դեկտեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Հայաստանի Հանրապետության 10-ամյակը» թեմային, որի վրա պատկերված է Հայկական դրոշը երկնքի խորքին: 1990 թ. Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը որոշում է ընդունում Հայաստանը հռչակելու անկախ պետություն: Սակայն միայն հաջորդ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին տեղի է ունենում հանրաքվե, որտեղ այդ որոշումը վավերացվում է և Հայաստանը ձեռք է բերում անկախություն: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2001 Չափս՝  4,1x2,5 սմ Նկարագրություն՝  Հայաստանի Հանրապետության 10-ամյակը: Անվանական արժեքը՝ 300 դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Քեչյան Ալբերտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  432-Նամ.