Հայկ Նահապետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1997 թ. հոկտեմբերի 18-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ նվիրված ՝ «Եվրոպա: Առասպելներ և ավանդազրույցներ» թեմային, որի վրա պատկերված է Հայկ նահապետը, Հայկի (Օրիոն) համաստեղության խորքին: «Հայկ և Բել» առասպելաբանական հնագույն վեպ է: Ըստ դիցավեպի` Հայկը եղել է Արարադ (Արարատ) երկրի տիրակալը: Ըստ վեպի Հայկից սերել են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվել է Հայք: Իբրև հայերի նախնի` Հայկը սերտ հարաբերության մեջ է դրվել աստղերի հետ` պահպանելով իր սկզբնական, տիեզերական, առասպելական կերպարի հատկանիշները: Օրիոն համաստեղությունը հայոց մեջ կոչվել է Հայկ:LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  2,3x4 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Քեչյան Ալբերտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1997 Նկարագրություն՝  Եվրոպա: Առասպելներ և ավանդազրույցներ: Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  142-Նամ.