Հայերգ: Մեղեդիք, տաղք և երգք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայերգ: Մեղեդիք, տաղք եւ երգք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հաւաքեց Արիստակէս վարդապետ Տէվկանց (Տեր-Սարգսենց), ուխտէն Վարագայ. Հայերգ: Մեղեդիք, տաղք եւ երգք. - Թիֆլիս, 1882, տպարան Յովհաննէս Մարտիրոսեանցի: Շապիկը բաց վարդագույն ողորկ բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, և վերջին էջ 208-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: 28 և 60 էջերին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Էջերի գրեթե կեսը կտրտված չէ: Էջերի եզրերը մաշված են, գիրքն ամբողջովին՝ մասնատված: Էջ՝  (Ա-ԺԴ), 208 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1883 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  21,5 Կազմող՝  Տեր-Սարգսենց Ա. (Տևկանց) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/667