Հայաստանը և հայերը ըստ Քսենոֆոնի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայաստանը եւ հայերը ըստ Քսենոֆոնի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Շարադրեց Գր. Ղազարեան. Հայաստանը եւ հայերը ըստ Քսենոֆոնի. - Թիֆլիս, 1908, տպարան օր. Ն. Աղանեանի: Շապիկը մոխրականաչավուն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 36-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Կազմերեսները խունացած և մասնատված են, առաջին կազմերեսը՝ պատռված, որոշ էջեր նույնպես մասնատված են: Հեղինակ՝  Ղազարյան Գր. Էջ՝  36 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  19,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/338