Հայաստան և Մակեդոնիա: Հրապարակային ցույց կայացած Պարիզի մեջ, 15 փետրվարի 1903 թ.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայաստան եւ Մակեդոնիա: Հրապարակային ցոյց կայացած Պարիզի մէջ, 15 փետրվարի 1903 թ. Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  N15. Հայաստան եւ Մակեդոնիա: Հրապարակային ցոյց կայացած Պարիզի մէջ, 15 փետրվարի 1903 թ. Ճառախօսներ Պ Պ. տ' Էտուրնէլ տը Կօնստան, Դընի Կօշէն, Ֆրանսիս տը Պրէսանսէ, Ժան Ժօռես, Պօլ Լըռօլ, Լըռուա-Բոլիէօ. - Ժընեւ, 1903, Հ. Յ. Դաշնակցութեան տպարան: Կազմը նոր է՝ շագանակագույն մաշկալաթից: Առաջին կազմերեսին սոսնձված է հին կազմերեսի հիմնական հատվածը՝ աղյուսագույն թղթից, որի վրա տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 94-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է 4 սև-սպիտակ նկար՝ ճառախոսներ Տ' Էտուրնէլ տը Կօնստանի, Դընի Կօշենի, Ֆրանսիս տը Պրէսանսէի և Ժան Ժօռեսի: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  նշված չէ Էջ՝  94, նկ. Նյութը՝  թուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  12,2 Երկարություն (սմ)՝  17,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/67-1