Հայ ուսուցիչն իր ընտանիքով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Ապարանի շրջանի Ջամշի գյուղի հայ ուսուցիչը՝ ընտանիքով: Աթոռներին նստած են ամուսինները: Կինը հագել է գծավոր վերնաշապիկ և մուգ գույնի կիսաշրջազգեստ, իսկ ամուսինը սպիտակ վերնաշապիկ և սև կոստյում: Մոր մոտ կանգնած է տղան, մայրը աջ ձեռքը գցել է տղայի պարանոցին: Հոր մոտ կանգնած է աղջիկը և ձեռքը գցել է հոր պարանոցին: Նրանց ետևում կանգնած են մեծ և փոքր աղջիկները: Մեծ աղջիկը կախել է երկտակ ուլունքաշար, փոքրը գլխին կապել է գլխաշոր: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.9 Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Ջամշի /Ապարանի շրջան/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. II կես Բարձրություն (սմ)՝  9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2101/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-75