Հայ ժողովրդական հէքիաթներ: Ժողովածու: (Գիրք 7)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայ ժողովրդական հէքիաթներ: Ժողովածու: (Գիրք 7) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Տիգրան Նաւասարդեանց. Հայ ժողովրդական հէքիաթներ: Ժողովածու. Եօթներորդ գիրք. - Թիֆլիս, 1891, տպարան Մովսես Վարդանեանի: Շապիկը բաց վարդագույն ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Մեծապատիւ պ. Յովհաննէս Թումանեանին ժողովողից. 23 փետր. 1903»: Վերջին էջ 135-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: 80 և 85 էջերին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Ոչ բոլոր էջերն են կտրտված: Կազմերեսները խունացած են, էջերի եզրերը՝ մասամբ մաշված: Էջ՝  135 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1891 Լայնություն (սմ)՝  13,3 Երկարություն (սմ)՝  20 Կազմող՝  Նավասարդյան Տ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/675-3