Հայ ժողովրդական հեքիաթներ: Ժողովածու (Գիրք 10, օր. 1)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայ ժողովրդական հէքիաթներ: Ժողովածու (Գիրք 10, օր. 1) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Տիգրան Նաւասարդեանց. Հայ ժողովրդական հէքիաթներ: Ժողովածու. Տասներորդ գիրք, օրինակ 1. - Թիֆլիս, 1903, տպարան Մովսես Վարդանեանի: Շապիկը բաց կանաչավուն ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Մեծապատիւ պ. Յով. Թումանեանին ժողովողից»: Վերջին էջ 96-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած և մասնատված են, գիրքը նույնպես մասնատված է: Էջ՝  96 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  13,3 Երկարություն (սմ)՝  20 Կազմող՝  Նավասարդյան Տ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/675-7