Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, եզրով, ամբողջական, շագանակագույն, արհեստական կաշի: Կազմին դաջված ուղղանկյան մեջ ոսկեգույն գլխատառերով գրված է հեղինակի անունն ու գրքի անվանումը: Կենտրոնում դաջված է հրատարակչության խորհրդանշանը՝ աստղ, ներքևում գրքի հրատարակման վայրը: Կողին դաջված ուղղանկյունաձև շրջանակի մեջ ոսկեգույն գլխատառերով գրքի անվանումն է, որի երկու կողմերում ցորենի ոսկեգույն հասկեր են: Ֆորզացը վարդագույն, թեմատիկ պատկերով /կարմիր աստղ և ժապավեն/: Նախանվանաթերթին՝ հրատարակչության խորհրդանշանն է: Անվանաթերթին սևով ու շագանակագույնով գրքի տվյալներն են՝ հայերեն և ռուսերեն: Բացված անվանաթերթին՝ հեղինակի ընծայագիրը: Հեղինակ՝  Ա.Ն. Մնացականյան Էջ՝  562 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954թ. Չափս՝  15x22,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1105