Հայ աշուղներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայ աշուղներ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գ. Ջ. Լեւոնեան. Հայ աշուղներ. Հրատարակութիւն «Շիրակ» գրավաճառանոցի N1. - Ալէքսանդրապօլ, տպարան Գէորգ Ս. Սանոյեանցի, 1892: Գիրքն անկազմ է, սկսվում է տիտղոսաթերթից, որի ձախ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին տպագրված է Հովհ. Հովհաննիսյանի քառատողը՝ «Ասի աշուղ, առ չունգուրըդ...»: Տիտղոսաթերթին հաջորդում է տպագիր ընծայականով թերթը՝ «Հայրիկիս ժողովրդական երգիչ աշուղ Ջիւանուն որդիական ջերմ սիրով նուիրում եմ գրքոյկս.»: Որոշ էջերին կան Հովհ. Թումանյանին չպատկանող նշումներ: Գիրքն անկազմ է, ամբողջովին մասնատված, պակասավոր՝ չկան 145-151 էջերը, տիտղոսաթերթը վնասված է և բազմաթիվ կեղտաբծերով: Հեղինակ՝  Լևոնյան Գ. Էջ՝  151 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1892 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/557