Համեմատություն Դավիթ Անհաղթի գրյանց հունարեն բնագրի հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Համեմատութիւն Դաւիթ Անյաղթի գրեանց յունարէն բնագրի հետ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կոնիբեր Ֆր. Համեմատութիւն Դաւիթ Անյաղթի գրեանց յունարէն բնագրի հետ. Անգղիերէնից թարգմանեց Փարսադան Տէր-Մովսէսեանց. (Արտատպած «Արարատ»-ի 1892-1893 թ.). - Վաղարշապատ, 1893, Մայր Աթոռի տպարանում: Շապիկը բաց մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Էջ 1-ի վերևի լուսանցքում՝ ձախից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ աջից՝ «Յովհաննէսին թարգմանչից: 1895 թ. 1 դեկտ. Ս. Էջմիածին» սև թանաքով ընծայագիրը: Էջ 9-ի ներքևի լուսանցքում և վերջին էջ 51-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերը չեն կտրտված: Գիրքը մասնատված է: Հեղինակ՝  Կոնիբեր Ֆր. Թարգմանիչ՝  Տեր-Մովսիսյանց Փ. Էջ՝  51 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1893 Լայնություն (սմ)՝  16,5 Երկարություն (սմ)՝  24,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/144-1