Համատարած աշխարհացոյց (Կիսագնդեր)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Քարտեզ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  Քարտեզը զետեղված է Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (Վենետիկ 1749, հտ. Ա) աշխատության 258-259 էջերի միջև: Հայտնի չէ, թե քարտեզը նախքան Սեբաստացու գրքի տպագրվելը առանձին լույս տեսե՞լ է, թե՝ ոչ: Հետագայում այն զետեղվել է նաև Ստեփաննոս Ագոնցի «Հասարակախօսութիւն աշխարհագրութեան» (1817) գրքում: Ըստ Հ. Սահակ Ճեմճեմյանի «Քարտիսագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ ԺԸ դարուն» (Հայագիտական մատենաշար «Բազմավեպ», թիվ 18.- Վենետիկ, Սբ. Ղազար, 1981, 59 էջ, 12 թ. ներդ. ծալվ. քարտեզ.- էջ 12-15) գրքի՝ այն փորագրել է հ. Իգնատիոս Խաչատուրյանը 1747-ին: Քարտեզի անվանացույցը գտնվում է կիսագնդերի վերևում ժապավենաձև շրջանակի մեջ: Յուրաքանչյուր կիսագնդի տրամագիծը 20 սմ է: Քարտեզի վրա կան պայմանական նշաններ՝ նավ, ձուկ, սուր, քամու ուղղությունը ցույց տվող կողմնացույցներ: AH Էջ՝  1 քարտեզ, սև-սպիտակ Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Առանց տպագրության վայրի հիշատակության Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Առանց տպագրության թվականի հիշատակության Չափս՝  39x23,5 սմ. Տպարան՝  Առանց տպարանի հիշատակության Նկարագրություն՝  Մասշտաբը՝ նշված չէ: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Հիմնական հաշվառանիշ՝  147-2015 Բաժնեհաշվառանիշ՝  2432-ԱՀ