Համառոտ պատմություն Միջին դարու

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Համառօտ պատմութիւն Միջին դարու Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Շարագրեաց Հ. Ամբրոսիոս Գալֆայեան ի Մխիթարեան ուխտէն. Համառօտ պատմութիւն Միջին դարու. - Ի Վենետիկ, 1850, ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, մամլաթղթե: Կազմերեսները գունազարդ են՝ մուգ շագանակագույն հիմնագույնով ու կարմիր-սպիտակ մանր բծերով: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Էջերի եզրերը պատված են մանր կապտավուն բծերով ներկաշերտով: Երկրորդ տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, և վերջին էջ 524-ի ներքևի մասում՝ բնագրի վրա, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Առաջին տիտղոսաթերթի դարձերեսին կա անհայտ անձի՝ անընթեռնելի մակագրություն սև թանաքով: Կազմերեսները խունացած են, տեղ-տեղ ներկն անցած, կռնակը նույնպես խունացած է: Հեղինակ՝  Գալֆայան Ա. Էջ՝  574 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի Հայտնաբերման վայրը՝  1897 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1850 Լայնություն (սմ)՝  9,3 Երկարություն (սմ)՝  15,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/79