Համապատում: Չորս Ավետարաններուն պարունակությունը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Համապատում: Չորս Աւետարաններուն պարունակութիւնը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Համապատում: Չորս Աւետարաններուն պարունակութիւնը: Շարայարելով եւ համաձայնելով եւ բացատրելով պատմուած. Պարզաբանեց Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան, նախկին պատրիարք. - Կոստանդնուպոլիս, 1911, հրատարակիչք՝ Վ. եւ Հ. Տէր-Ներսէսեան: Կազմը կոշտ է՝ ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ բալագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսին և կռնակին ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Ֆորզացները բաց մոխրագույն՝ բարակ սպիտակավուն գծերով ու մատնեքավոր մակերեսով ստվար թղթից են: Տիտղոսաթերթի վերևի մասում կա «...խմբագրութեան «Հորիզոն» օրաթերթի հեղինակից» սև թանաքով ընծայագիրը (ընծայագրի սկիզբը անընթեռնելի է), իսկ ներքևի աջ մասում և վերջին էջ 1104-ի ներքևի լուսանցքում` Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ ու քարտեզներ: Կազմերեսները և կռնակը խունացած են: Հեղինակ՝  Օրմանյան Մ. Էջ՝  (Ա-ԺԶ), 1104, 34 թ. նկ. և քարտեզ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Լայնություն (սմ)՝  14,8 Երկարություն (սմ)՝  20,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/334