«Համայնապատկեր»-44., «Արփենիկ Չարենց-75»

«Համայնապատկեր»-44., «Արփենիկ Չարենց-75»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Համայնապատկերը» շնորհավորել է Ե. Չարենցի ավագ դստեր ծննդյան 75-ամյակը: Արփենիկ Չարենցը ծնվել է 1932թ. հուլիսի 25-ին Երեւանում: Հինգ տարեկան հասակում զրկվել է ծնողներից: Մանկությունը անցկացրել է մանկատներում: Կրթությունը ստացել է Քանաքեռի մանկատան յոթնամյա դպրոցում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Ողջ կյանքը նվիրել է հոր ժառանգության ուսումնասիրությանը: Մասնակցել է Ե. Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման աշխատանքներին: Չորս գրքի եւ մի շարք հոդվածների հեղինակ է: Արփենիկ Չարենցը 2007թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի: Հեղինակ՝  Մարիաննա Հովհաննիսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 7861