Համազասպ Նոհրատյանի կինը` Հերիքնազը

Համազասպ Նոհրատյանի կինը` Հերիքնազը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարում երիտասարդ գեղեցկադեմ կին է կանգնած (աթոռի մոտ)` երկար տարազով, գլխին սպիտակ (նախշավոր) շալաձև օձիքով, երկար հյուսքերով: Աջ ձեռքին (արմունկը ծալված) սպիտակ նուրբ շալ է հավանաբար, ձախ ձեռքին` երկար անձրևանոց: Լուսանկարի աջ եզրը պատռված է 1սմ չափով, ձախին` շագանակագույն բիծ է: Դարձերեսի եզրին գորշ մոխրագույն ստվարաթղթի պատառիկներ են ամրացված: Վերնամասում մատիտով (ռուսերեն) գրված է «Բաբուշ...»: Քիչ ներքև` «Բաբուշկինա մամա»: Համազասպ Նոհրատյանը բնորդ է ծառայել Չարենցին` «Երկիր Նաիրի» վեպում Մազութի Համոյի կերպարը ստեղծելու համար: Եղել է Կարսի ծխական դպրոցի ուսուցիչ, «Լույս» Ընկերության կառավարիչ, 1919-20թթթ. Կարսի քաղաքագլուխ, 1914-ին Նավթարդյունաբերության ընկերության ներկայացուցիչը Կարսում: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  8,5 Երկարություն (սմ)՝  14,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7985 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7985