Հաղորդագրություն թերթում՝ Ա. Խաչատրյանի հեղինակային համերգի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հաղորդագրության մեջ նշված է, որ Ա. Խաչատրյանի հեղինակային համերգը կայացել է Կահիրեի «Կասր» կինոթատրոնի դահլիճում, որտեղ կատարվել են կոմպոզիտորի ստեղծագործությունները: Կահիրեի սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարել է կոմպոզիտորը: Զետեղված է նաև կատարվող ստեղծագործությունների ցանկը. Ջութակի կոնցերտ, Երկրորդ սիմֆոնիա, հատվածներ «Գայանե» բալետից, Դաշնամուրային կոնցերտ, հատվածներ Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից: Հաղորդագրությունը հայերեն է: Հեղինակ՝  Թերթի անվանումը հայտնի չէ Նվիրատու՝  Աղազադյան, Արտասահմանյան երկրների հայերի հետ մշակութային կապերի կոմիտե Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կահիրե, Եգիպտոս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1961թ. 22 ապրիլի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1556 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-977