Հախճասալիկ

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Հախճասալ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շրջանաձև կաթնագույն հիմնագույնով սալիկ՝ գեղազարդված քաղաքային բնապատկերով, քաղաքի տեսարանի վերին մասում՝ պահապան հրեշտակներ՝ ‹‹Ազատութիւն›› մակագրությամբ ծաղկեպսակ բռնած: Հեղինակ Օննիկ Սանտգյան: Ըստ հեղինակի, պատի զարդի վրա Կարսի անառիկ բերդն է՝ Արարատի հայացքի ներքո: Հակառակ երեսին՝ արձանագրություն.‹‹ՕՆՆԻԿ Յ.ՍԱՆՏԳԵԱՆ›› 15/6.1925 Ֆալիրա: Նյութը՝  Հախճապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հունաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1925թ. Տրամագիծ (սմ)՝  14 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8232/18 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-169