«Հալածված առաքյալը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ազդագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ազդագիրը կազմված է սպիտակ թղթից, որի երեսի կազմը ներկված է կանաչ գույնով։ Վերին ձախ անկյունում պատկերված է թատրոնի խորհրդանիշը հանդիսացող դերասանի դիմակ (սև գույնի)։ Ազդագիրը վերաբերում է Երևանի դրամատիկական թատրոնի Ա․Մակայոնոկի «Հալածված առաքյալը» ներկայացմանը։ Ազդագրի կենտրոնում պատկերված է մի մեծ դեղին գույնով ներկված հեռախոս, որի վրա և շուրջը տարբեր դիրքերով պատկերված են ներկայացման հերոսները։ Բեմադրությունը՝ ՍՍՀՄ ժող․ արտիստ՝ Հր․ Ղափլանյանի։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նվիրատու՝  Երևանի դրամատիկական թատրոնի տնօրինություն Չափս՝  90*62 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3981/46 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-36