Հազար ու մի խաղ: Ժողովրդական երգարան

Հազար ու մի խաղ: Ժողովրդական երգարան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հազար ու մի խաղ: Ժողովրդական երգարան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագրեցին Կոմիտաս Վարդապետ և Մանուկ Աբեղեան. Հազար ու մի խաղ: Ժողովրդական երգարան. Երկրորդ յիսնեակ. - Վաղարշապատ, տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1905: Շապիկը բաց կանաչավուն, մատնեքավոր մակերեսով թղթից է: Առաջին կազմերեսի ձախ կողմում պատկերված է սև գույնի բուսանախշ, տպագրված են վերնագիրը և մյուս տպագրական տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, կան նաև մատիտով արված նշումներ՝ անհայտ պատկանելիությամբ: Գիրքն ամբողջովին մասնատված է, վերջին կազմերեսը բացակայում է: Հեղինակ՝  խմբ. Կոմիտաս Վարդապետ, Մանուկ Աբեղյան Էջ՝  103 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 Լայնություն (սմ)՝  10,4 Երկարություն (սմ)՝  15,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/494