«Կօմմունիստ» N249,           «Գռուզիյա չտի պամյատ պեվցա ռեվոլյուցիի» -Գռուզինֆօռմ

«Կօմմունիստ» N249, «Գռուզիյա չտի պամյատ պեվցա ռեվոլյուցիի» -Գռուզինֆօռմ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Բնօրինակի անվանում՝  «Կօմմունիստ» N249 Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում «Կ 80-լետյու սո դնյա ռոժդենիյա Եգիշե Չարենցա» խորագրի տակ հաղորդվում է, որ վրաց ժողովուրդը հայ եւ այլ ժողովուրդների հետ կնշի Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակը: Խոսվում է Չարենց մարտիկի, պոետի եւ քաղաքացու մասին: Չարենցի առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկները հեզ...» հրատարակվել է Թիֆլիսի «Պատանի» ալմանախում: Բանաստեղծը իր «Երգ եղբայրական Վրաստանի մասին» երկում գովերգում է Հայաստանի բարի հարեւանի կյանքը: Ունի բանաստեղծություն նվիրված վրաց ժողովրդի փառապանծ զավակ Բորիս Ձնելաձեին: Չարենցը սերտորեն կապված էր Վրաստանի առաջավոր մտավորականության հետ: Նա մտերմացել է Տ.Տաբիձեի, Պ.Յաշվիլու, Գ.Լեոնիձեի, Ն.Միցիշվիլու եւ այլոց հետ: Չարենցը եղել է «Իստորիի գրուզինսկոյ լիտեռատուռի XIX վեկա» հրատարակության խմբագիրը եւ նախաձեռնողը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1967 460 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4859