Կրծքանշան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Կրծքանշան Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  . ,,Թամանյան 89-րդ հրաձգային դիվիզիայի վետերան,, կրծքանշան, /ռուսերեն/, հիմնական մասը կլոր է , որի կողմերից երևում են հնգաթև աստղի ծայրերը: Կլոր մասի վերևում կարմիր գույնով գրված է ,,89,, , որից ներքև ,, СД,, , ,,89,,-ից ձախ շրջանաձև գրված է ,,Ветеран,, , իսկ դեպի աջ, նորից շրջանաձև՝ ,,Таманской,,: Կլոր մասի ներքևում ձախից-աջ գրված է ,, Ереван-Берлин,,: Կլոր մասի մեջտեղում պատկերված են սպիտակագագաթ Մեծ և Փոքր Մասիսները, որոնցից ներքև ձախ կողմում պատկերված է հասկ, աջ կողմում ինքնաձիգ: Դրանց մեջտեղում պատկերված է զինվորի երկաթե սաղավարտ՝ կարմիր աստղով: Նյութը՝  Համաձուլվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան, Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ն-ՆԳ Չափս՝  4,8 x 4,2սմ Նվիրատու՝  Ռ.Հարությունյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1695 Բաժնեհաշվառանիշ՝  Ն-ՆԳ