Կրծքազարդ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Կրծքազարդ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շագանակագույն կաշվե ուղղանկյունաձև երկու կտորների վրա տեղադրված են ութ զույգ կրծքազարդեր, որոնցից մի մասը ունեն անցքեր, մյուս մասը՝ կոճականման ելուստներ: Զարդատախտակները ունեն վահանաձև հիմնամաս կենդանակերպ գլխիկներով: Իրանը հարդարված է փորագիր բուսանախշերով: Բամբակյա ժապավենի միջոցով զարդատախտակները ամրացված են կաշվե կտորներին Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Բաղրամյանի շրջ. գ.Դալարիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Նյութը՝  արծաթ, կաշի, բամբակ Քաշ (գր)՝  453.6 Հայտնաբերման ժամանակը՝  1991թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8188/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-833