Կրիտիք Հակոբա Կարենյանց հեղինակության վրա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Կրիտիք Յակոբայ Կարենեանց հեղինակութեան վրա Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Միքայէլ Պատկանեանց. Կրիտիք Յակոբայ Կարենեանց հեղինակութեան վրա. - Թիֆլիս, 1861, Ի տպարանի Ներսիսեան Հոգևոր դպրոցի Հայոց ընծայելոյ յԱզնուական Գէորգայ Արծրունւոյ: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսներին սոսնձված է բաց ու մուգ շագանակագույն՝ մարմարե մակատեսքով, ողորկ թուղթ: Կռնակը և կազմի անկյունները մուգ շագանակագույն կաշվից են: Առաջին կազմերեսի կենտրոնում սոսնձված է մուգ շագանակագույն կաշվե ուղղանկյունաձև հատված, որի վրա դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Առաջին ֆորզացի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Էջ 3-ի և 84-ի վերևի լուսանցքներում կա «Գաբրիէլ Ա. Շատինեան» մակագրությունը սև թանաքով: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ թեթևակի մաշված: Հեղինակ՝  Պատկանյան Մ. Էջ՝  84 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1861 Լայնություն (սմ)՝  12,3 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/228-1