Կրիտիք Հակոբա Կարենյանց հեղինակության վրա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Կրիտիք Յակոբայ Կարենեանց հեղինակութեան վրա Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Միքայէլ Պատկանեանց. Կրիտիք Յակոբայ Կարենեանց հեղինակութեան վրա. - Թիֆլիս, 1861, ի տպարանի Ներսիսեան Հոգևոր դպրոցի Հայոց ընծայելոյ յԱզնուական Գէորգայ Արծրունւոյ: Շապիկը բաց կանաչավուն ողորկ բարակ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալնեը: Տիտղոսաթերթի դարձերեսին և վերջին էջ 84-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Բազմաթիվ էջերին կան անհայտ անձի նշումները մատիտով ու սև թանաքով: Կազմերեսները խունացած են, կռնակը՝ մաշված, բազմաթիվ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Պատկանյան Մ. Էջ՝  84 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1861 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/228-2