Կրթութիւն քրիստոնէական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  Ժամանակի սովորության համաձայն տպարանատերերը գրքերի տիտղոսաթերթերում և հիշատակարաններում գրում էին ոչ թե իրենց անուն-ազգանունը, այլ անունը և հայրանունը: Հայրանունը գրվում էր -յան մասնիկով, ինչպես մենք այժմ գրում ենք ազգանունները: Այստեղ և այլ գրքերի տիտղոսաթերթերում հանդիպող Հովհաննիսյան ձևը «Հովհաննեսի» կամ «Հովհաննեսի որդի» իմաստն ունի: Այդ պարզ երևում է, օրինակ, ստորև բերված «Ձայնքաղ շարական»-ի նկարագրությունից: Այս և այլ գրքերի տիտղոսաթերթերում հիշատակվող Պողոս Հովհաննիսյանը հռչակավոր տպարանատեր Արապյանն է: Հայաստանի ազգային գրադարանում առկա է գրքի 1 օրինակ: MGH Էջ՝  25, 7 չհամարակալված Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կ. Պոլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1801 Տպարան՝  Պողոս Հովհաննիսյանի (Արապյան) Չափս՝  7,2x13 սմ. Նկարագրություն՝  Հաւաքեցեալ յումեմնէ բանասիրէ համառօտաբար՝ վասն մանկանց անվարժից կամ թերավարժից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Հիմնական հաշվառանիշ՝  756-2003 Բաժնեհաշվառանիշ՝  1876-ԱՀ