Կտրիչ՝ սալիկով

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի կտրիչ-դանակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է գլանաձև կոթից և իրանից, որը վերևում օվալաձև է, դեպի ներքև քառակող է դառնում, լայնակի կողերը կլոր են և աստիճանաբար բարակում-տափակում են: Այս մասին լատունե զոդանյութով զոդված է գործիքի աշխատող՝ կտրող-հատող մասը՝ օվալ՝ դեպի երկու կողմերը տարածվող է դեպի վերջնամաս աստիճանաբար բարակող-նեղացող թևերով: Սալիկն ուղղանկյուն է՝ յուրաքանչյուր անկյունում ունի մեկ անցք: Կենտրոնում ունի կտրվածք-հանվածք, որը կրկնում է կտրիչ-հատիչի աշխատանքային մասի ուրվագիծը՝ օվալ՝ երկու կողմը տարածվող աստիճանաբար բարակող-նեղացող թևերով: Կտրիչի իրանին և սալիկի վերին երեսի մի եզրին մոտ կա համարանիշ՝ «0»: Լայնություն (սմ)՝  աշխատանքային մակերես՝ 2.3, սալիկ՝ 5 Երկարություն (սմ)՝  աշխատանքային մակերես՝ 6.9, սալիկ՝ 10.9 Բարձրություն (սմ)՝  կտրիչ-հատիչ՝ 7.3, սալիկ՝ 0.7 Նյութը՝  պողպատ, լատուն Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/142ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628