Կտուց ավետարանի մանրանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Կտուց անապատի վանքում ծաղկած XV դարի Ավետարանի մագաղաթյա թերթ, որը հայ մանրանկարչության լավագույն նմուշներից է: Լուսանկարի վրա պարզ երևում է բուսանախշերով նկարազարդված գեղեցիկ խորանը, որի կենտրոնում ոլորուն-բրգաձև ազատ տարածություն է, իսկ կողքերն ու վերևի մասը փորագրազարդ են: Խորանից ցած մեծ տառերով գրված է ավետարանի հերթական գլուխներից մեկի առաջին բառը՝ Քանզի, որի ‹‹Ք›› տառը ծաղկողը նկարել է գեղեցիկ բույսերով և հրեշտակի գլխով, իսկ վերոհիշյալ բառի մյուս տառերը ծաղկվել են դրախտային թռչունների և բույսերի պատկերներով: Լուսանկարի աջ կողմում՝ վերից վար իջնող գեղեցիկ լուսանցազարդ է՝ բուսանախշերով: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  17.5 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/18 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274