Կտուց անապատի վանքի Ավետարանից մի թերթ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է XV դարում Կտուց անապատի վանքում ծաղկած Ավետարանի մագաղաթյա թերթերից մեկը, որի ճակատային մասում քառաթերթ ծաղիկներով զարդանախշված խորան է, որի կենտրոնական մասում ուղղանկյունաձև բացվածք է՝ անկյուններում բուսանախշեր: Բացվածքի տակ գրված է Ավետարան ըստ Մարկոսի, որից ցած գրված են վերոհիշյալ ավետարանի առաջին տողերը: Առաջին տառը գրված է երկու առյուծի պատկերով, իսկ մյուսները՝ բուսանախշերով և թռչնապատկերներով: Լուսանկարի աջ անկյունում վերից վար իջնող բուսանախշ և ծաղկեշղթաներով զարդարված լուսանցազարդ է՝ ծայրին խաչ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  17.2 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/58 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274