Կուլտուրան լեռներին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մեծածավալ ստեղծագործություն է, որը լեռնային բնապատկերի ֆոնին ներկայացնում է բեռնված ուղտերի քարավանը: Հայաստանի մշակութային կյանքում նոր հաստատվող գաղափարախոսության ազդեցությամբ կատարված աշխատանքն ունի իր մի քանի տարբերակները: Այս օրինակը տարբերվում է գունապնակի խտացված համադրումներով: Կատարված է հարթ քսվածքով, գույների ոչ կոնտրաստային, թափանցիկ, մի քանի շերտ քսվածքով:Առաջին պլանում արևի ուղիղ ճառագայթներից ստացված լուսավորությունը պատկերներին հաղորդել է ավելի տաք երանգներ, իսկ հեռվի բնապատկերը ողողված է հավասարաչափ բաշխված լույսից ստացված մեղմ մթնոլորտում: Գեղանկարը դրված է փայտե ակոսավոր բրոնզագույն շրջանակի մեջ:Ունի գեղարվեստական նշանակություն: Հեղինակ՝  Սեդրակ Առաքելյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1941թ. Նյութը՝  կտավ, յուղաներկ Չափս՝  110x172 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 971