Կորսուր՝ պատյանով

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Սուր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է երախակալից և շեղբից: Երախակալը կազմված է՝ բռնատեղիից, աղեղնակ-պահպանակից: Բռնակ՝ փաթաթված ոլորահյուս մետաղալարով, ամփոփված սաղավարտաձև պահպանակի մեջ, որի գլխի մասում գնդաձև կանթ է՝ շարժական օղակով: Բռնատեղիի գլխիկն՝ աղեղնակ-պահպանակ, որը, աստիճանաբար կորանալով, բաժանվում է 5 ոճավորված աղեղնակի՝ վերջնամասում միանալով: Աղեղնակ-պահպանակի ներքևի հատվածում՝ ձվաձև ելուստ: Շեղբը՝ միասայր: Երկու կողմից՝ մեկական ակոսով: Ակոսները՝ գեղազարդված՝ բուսական, երկրաչափական և հերալդիկ պատկերներով: Շեղբի մի կողմում՝ Օսմանյան կայսրության դրոշի լուսինը և աստղը: Երախակալից մինչև զարդանախշված հատվածը՝ դրոշմված. ‹‹P.O & C O››: Շեղբի բութ կողմում՝ երախակալին, լատինատառ արձանագրություն. ‹‹HOHANNES MEGUERDITCHIAN CONSTANTINOPLE››: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գերմանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Լայնություն (սմ)՝  շեղբի՝ 2.5 Երկարություն (սմ)՝  90 Նյութը՝  պողպատ, արույր, պլաստմասա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8229/18ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-839