«Կովկասի հայոց հրատարակչական ընկերության 1913 թ. տեղեկագիրը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրքի կազմը բաց մոխրագույն բարակ թղթից է, այն իրենից ներկայացնում է Կովկասի հայոց հրատարակչական ընկերության 1913 թ. տեղեկագիրը։ Տիտղոսաթերթի վրա կա երեք կնիք, բոլորը հանրային գրադարանինը, որոնցից երկուսը օվալաձև են, մյուսը՝ եռանկյունաձև։ Առաջին էջը զեկուցում է՝ նվիրված ընկերության գործունեությանը, որտեղ նշվում է, որ 1913 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկերությունը ունեցել է 30 նիստ։ Այնուհետև տրվում է վարչության կազմը, ընկերության անդամները և ճյուղերը, նյութական միջոցները, հրատարակչական գործունեությունը, վարչական ներքին գործունեությունը, մուտքի-ելքի նախահաշիվները և ընկերության մշտական, իսկական և աշխատակից անդամների ցուցակը։ Հետո նյութեր է բերվում ժողովներից։ Էջ՝  111 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914թ. Չափս՝  26.1*18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4856/100 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-125