«Կոջոյանի դիմանկարը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դիմանկարչական ժանրի հորինվածք է՝ հայ ականավոր նկարիչ Հակոբ Կոջոյանի պատկերով: Ստեղծագործության հորինվածքը խոշոր պլանով մինչև կուրծքը պատկերված նկարչի դիմապատկերն է՝ ժպտուն դեմքի և մի կողմ ուղղված աշխույժ հայացքի ներկայացմամբ, որը ետին պլանում լրացվում է աբստրակտ և խայտաբղետ կազմությամբ գունաբաժանումներով մշակված բնության միջավայրը: Նկարիչը հոգեբանական պորտրետ ստեղծելու համար կիրառել է բազմատոն գունային նուրբ համակարգ, որը հարթ բաժանումներով ետնախորքով ավելի է ընդգծում բնորդի կերպարային առանձնահատկությունները: Հեղինակ՝  Բեքարյան Արա /1913-1986/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1959 թ. Նյութը՝  կտավ, յուղաներկ Չափս՝  60 x 80 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17835