Կոմպոզիտոր Սիլիվեստրով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Հորինվածքի հիմքում "Կիեւի որմնանկարները" ֆիլմի կոմպոզիտոր Սիլվեստրովի եւ նրա կնոջ լուսանկարն է (լուսանկարիչ՝ Պետր Վլադիմիրով), լուսանկարների պատառիկներով կոլաժավորված պատկերներով: Ձախից՝ Սիլվեստրովն է՝ վերնաշապկի մանրամասներից կազմված ալիքանման զարդերով, փոքրիկ լապտերը բռնած ձեռքով, սրածայր գդակով /պատից կախված "լուբոկից" կտրված մի դրվագ/: Կնոջ դեմքին փակցված է ամուսնու կիսադեմը, գլխավերեւում եզրավոր գլխարկը /պատից կախված "աբստրակտ" նկարից մի դրվագ/, աջից՝ նուռը բռնած ձեռքը: Պատից կախված երկու նկարները նույնպես լրացված են կոլաժով: "Աբստրակտ" նկարին փակցված է տրեխներով մուժիկի լուսանկարը: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970 - ական Չափս՝  28.5 x 39սմ Նյութը՝  թուղթ, լուսանկար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  136