«Կոմունիստ» N60

«Կոմունիստ» N60

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում «75-լետյու սո դնյա ռաժդենիյա Եգիշե Չարենցա» ենթավերնագրի տակ Հ.Ղանալանյանի «Զվոնկայա լիրա» զեկույցն է: Հեղինակը ներկայացնում է Չարենց պոետին, մարդուն, քաղաքացուն: Անդրադառնում է Չարենցի ստեղծագործական ուղուն, սկսած վաղ շրջանից մինջեւ վերջին մատյանը՝ «Գիրք ճանապարհի» ժողովածուն: Ղանալանյանը վերլուծում է մի շարք երկեր, մեջբերում տողեր Չարենցի վերջին շրջանի ստեղծություններից: Խոսում է Չարենց-Կոմիտաս՝ իբրեւ սիրո անզուգական արտահայտության արգասիք համարվող «Կոմիտաս» պոեմի մասին: Հեղինակը Չարենցին համարում է հավերժ ապրող պոետ, ում հրաշալի երկերը կկարդան բազմաթիվ սերունդներ: Վերջում նշում է, որ փոքրածավալ հոդվածում անհնար է ներկայացնել Չարենցի ստեղծագործական աշխարհը՝ բազմաշերտ ու բազմաժանր: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  289 98 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 228