«Կոմունիստ»-68/ 15747/

«Կոմունիստ»-68/ 15747/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Բնօրինակի անվանում՝  «Կոմունիստ» Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ն. Գոմցյանի հոդվածը ՉՏԹ վերջին երկու տարիների նոր ձեռքբերումների մասին է: Երկարատեվ փնտրտուքներից հետո գտնվել է Չարենցին պատկանող «Բեկկեր» մակնիշի ռոյալը, որը երկար տարիներ գործել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Նոր ձեռքբերումներում իր ուրույն տեղն ունեն Չարենցի Սողոմոն եղբոր լուսանկարը, նրա կնոջ` Օտիլա Բրիգիսի հուշերը, Չարենցի մտերիմ ընկեր, հայտնի նկարիչ Մ. Արուտչյանի «Ե. Չարենց» դիմանկար- մատիտանկարը, «Դվա պորտրետա Չարենցա» հուշերի մեքենագիր պատառիկը, 20 էջ ձեռագիր պատառիկ` Անահիտ Չարենցից եվ այլ ձեռքբերումներ: Թանգարանի գլխավոր խնդիրը թանկարժեք ձեռագրերի բուժման եվ վերականգման գործն է: Չարենցի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ սկսվում է թանգարանի շենքի վերանորոգումը և պատրաստվում է նյութեր թանգարանի հիմնական ցուցադրության և շրջիկ ցուցահանդեսի համար,- նշել է թանգարանի տնօրեն Է. Բուդաղյանը: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ն. Գոմցյան Էջ՝  4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4034 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6251