«Կոմունիստ»-253 /14732/., «Պլոդոտվորնիե կոնտակտի» էջ` 4-րդ

«Կոմունիստ»-253 /14732/., «Պլոդոտվորնիե կոնտակտի» էջ` 4-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Մոստի դրուժբի» խորագրի ներքո «Պլոդոտվորնիե կոնտակտի» հոդվածում նշվում է, որ Հունգարիայում նկատելի է մեծ հետաքրքրություն հայկական մշակույթի նկատմամբ: Այդ հետաքրքրության հենքը մեր ժողովուրդների պատմական ճակատագրերի ընդհանրությունն է: ժամանակակից հայ գրականությունը բավականաչափ հայտնի է մեզանում: Տարբեր ժամանակներում մեզ մոտ հրապարակվել են Ավ. Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սեւակի ստեղծագործությունները, պատրաստվում են հրատարակության Գ. Էմինի, Հր. Մաթեւոսյանի, Վ. Պետրոսյանի եւ ուրիշների ստեղծագործություններ»,- գրում է հոդվածագիրը: «Զավերշենիե պրազդնիկա պերեւոդչեսկոգո իսկուստվա» վերնագրի ներքո նշվում էր ՀԳՄ կողմից սահմանված Ե. Չարենցի մրցանակը ՆԳՄ նախագահ Վ. Պետրոսյանը հանձնել է Դուդինին եւ Է. Մեժելայտիսին` երկարատեւ թարգմանական աշխատանքի , հայկական դասական եւ ժամանակակից գրականության պրոպագանդման համար: Նույն մրցանակն են ստացել Հ. Ռեգիստանը Պ. Սեւակի «Անլռելի զանակատան» թարգմանության համար եւ Կ. Սուրենյանին Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ» եւ Գոլսուորսիի «Սագան ֆորսայթներում» թարգմանության համար: Առաջին էջի վերին ձախ անկյունում ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Էրժեբետա Կատոնաս Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982 Չափս՝  60 x 42 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3164 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6359