Կոմունա: Հ. 40

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  COMMUNE № 40 Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը շուրջստվարաթղթյա՝ կարմիր: Վերևում սև, թավ, մեծ տառերով ամսագրի անվանումն է, երկրորդ պլանում՝ ամսագրի ուղղվածությունը: Կենտրոնում սև, փոքր տառերով ֆրանսերեն և իսպաներեն լեզվով Իսպանիայի հայտնի բանաստեղծների՝ Լորկայի, Անտոնիո Մուշադոի անունները, որոնց ստեղծագործությունները տեղ են գտել այս համարում: Մի փոքր ներքև ֆրանսիացի ստեղծագործողների՝ Արագոնի, Ռ.Ռոլանի անուններն են: Ներքևում ամսագրի համարն է, արժեքը: Ամսագրի կազմի շրջերեսին անվնումն է, խմբագրական կազմի անդամների անվանումները: Տիտղոսաթերթին՝ ամսագրի տվյալներն են: Շրջերեսին լույս տեսնող գրքերի գովազդն է: Նույնը նաև ամսագրի վերջին մի քանի էջերին: Էջ՝  516 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ, Ֆրանսիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1936թ. Չափս՝  14x19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5447