«Կոմմունիստ» N16    «Խրոնիկա կուլտուրնիյ ժիզնի»

«Կոմմունիստ» N16 «Խրոնիկա կուլտուրնիյ ժիզնի»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Բնօրինակի անվանում՝  «Կոմմունիստ» N16 Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում «Խրոնիկա կուլտուրնիյ ժիզնի» խորագրի տակ Ս.Հովհաննիսյանը հաղորդում է, որ Աշտարակի շրջանում անցկացվում են դասախոսություններ, զրույցներ՝ նվիրված Չարենցի ծննդյան 80-ամյակին: Մշակույթի տանը զեկուցումով հանդես է եկել Չարենցի տուն-թանգարանի տնօրենը: Գ.Միրյանը տեղեկացնում է, որ Ա.Մյասնիկյանի հանրապետական գրադարանում բացվել է Ե.Չարենցի ստեղծագործությունների ցուցահանդես: Ներկայացվել են բանաստեղծությունների եւ պոեմների բոլոր ժողովածուները, բազմաթիվ մենագրություններ՝ նվիրված Չարենցի կյանքին ու գործին: Հետաքրքրություն էր ներկայացնում «Չարենց վ պերեվոդախ» բաժինը: Գ.Արամյանը հաղորդում է, որ Չարենցի 80-ամյակի առթիվ Վեդիի շրջկենտրոնի մշակույթի տանը կայացել է երեկո: Ա.Ադամյանը ներկայացրել է Չարենցի կյանքն ու գործը եւ ընթերցել հատվածներ պոետի երկերից: Վերջում համերգ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2139 589 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5176