Կոմիտաս Վարդապետի 100-ամյակին նվիրված մեդալիոն

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Կրծքազարդ Տեսակ/ժանր՝  Մեդալիոն Թանգարան՝  Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Նկարագրություն ՝  Կոմիտաս Վարդապետի 100-ամյակին նվիրված մեդալիոն: Դիմերեսը՝ Կոմիտասի դիմապատկերը, որի ներքևում՝ օձիքի վրա փորագրված է հեղինակի անվանգիրը՝ Ա. Ակոբօֆֆ, ծննդյան և մահվան տարեթվերը գրված են համապատասխանաբար դիմապատկերի աջ և ձախ մասերում (1869-1935), երիզված էմ գրությամբ , կենտրոնական հատվածից վեր՝ Կոմիտաս Վարդապետ, դեպի նեքև՝ հարիւրամյակ ծննդեան, գրությունները երկու կողմերում իրար են միանում խաչերով: Դարձերեսը՝, Արարատի ֆոնի վրա գյուղական տեսարան, վարող եզներ, հողագործ: Վերևի հատվածում գրված է Կոմիտասի՝ «Առավոտուն բարի լուս» խմբերգի առաջին երկու տողը՝ «Առավոտուն բարի լուս, Աստված պահէ ամենուս»: Տեքստի վերևի հատվածում համանուն երգի նոտագրությունից հատված, վերևի կոնտրոնական հատվածում առկա է տարբերանշան՝ քնար: Ետնամասում առկա են իրար հատվող իքսաձև փողեր և երկու կողմերից դուրս եկող վեց տերևանի ճյուղեր: Շրջանը երիզում են անգլերեն երկու գրություններ, վերնամասում՝ Komitas Centennial, ներքևում՝ Armenian folk music, գրությունները երկու կողմերում իրար են միանում խաչերով: Դրամաշուրթը՝ հարթ։ Վերևի հատվածում ամրացված է կախիկ: Նյութը՝ պղինձ: Քաշը՝ 34.9: Տրամագիծը՝ 33 մմ։ Հեղինակ՝  Ակոբով Ակոբ Մինասի Տրամագիծ (սմ)՝  3.3 Նյութը՝  պղինձ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1969 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԹԻ Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 330 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՖ 34