Կոմիտաս

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գծանկարի առաջին պլանում, մեջտեղում, պատկերված է Կոմիտասը՝ մինչև կուրծքը, հայացքը՝ դեպի ձախ: Նկարի աջ անկյունում՝ կոտրած խաչքար, որի վերևում՝ երկու բարդի: Խաչքարից դեպի ձախ՝ նկարչի ստորագրությունը՝ Մարտիրոս Սարյան 1969 Երևան Երկրորդ պլանում, Կոմիտասի ետևում, տարածված է Հայաստանի բնաշխարհը /իբրև Կոմիտասի թևերը/: Աջ կողմում, բարձրունքի վրա, մի փոքր գյուղ՝ վանքով, ձախ կողմում՝ ժայռեր, լեռներ, որոնց մեջտեղում նշմարվում է վանքի երկու գմբեթներ: Հեռվում, սարալանջին, երևում է մի գյուղ: Նկարի ամենավերևում՝ երկար ոլորաձև ամպ: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան /1880-1972/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1969 Նյութը՝  Թուղթ, մատիտ Չափս՝  42,6 х 62,6 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ- 230/ Գր-101