Կոխ (1973)

Կոխ (1973)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Գյուղական տան մի հատված, կամարաձև երկու պատուհանով: Ձախ կողմում բարձր ծառ, տան առջև փայտե ցանկապատ, վրան ծալած հայկական գորգ: Ցանկապատից այն կողմ՝ պատուհանի ու ծառի տակ նստած կին, արմունկներով հենված ծնկներին, հայացքը հառած ցանկապատից այս կողմ, այգում՝ հայկական ավանդական խաղ-կոխ բռնած երկու տղաներին: Մեկը գետնին ընկած, կապույտ վերնաշապիկով, մյուսը կարմիր շապիկով, ծնկաչոք կռացած նրա վրա: Հեղինակ՝  Ռաֆիկ Գեղամի Աթոյան (1931-2014) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  160*150 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-52