Կոլտնտեսության մանկամսուր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Ֆորմատը՝ ուղղանկյունաձև Կոլորիտը՝ շագանակագույն Հորինվածքում պատկերված է երեխաների հանգստի կազմակերպումը կոլտնտեսության դաշտում: Ձախ կողմում, Արարատ լեռան լանջին աշխատող կոլտնտեսուհիներ են, իսկ աջ կողմում վրաններ են, որտեղ քնում ու հանստանում են նրանց երեխաները: 1-ին պլանի ձախ կողմում տարազով 2 կին, կրծքով կերակրում են իրենց փոքրիկներին: 2 այլ կին զբաղեցնում են երեխաներին: Նկարի աջ կողմում մի կին հեքիաթ է պատմում երեխաներին: Մի խումբ երեխաներ սեղանների մոտ նստած խաղում են: Մի քանի կին ծառերի տակ սեղան են պատրաստում, իսկ 2 կին քնեցնում են մի փոքրիկի: Հեռվում կապույտ երկինքն է: Նկարի ներքևի աջ անկյունում հեղինակի ազգանունն է անգերենով և կտավի կատարման տարեթիվը: Հեղինակ՝  Բաբայան Հաբեթնակ Առաքելի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1931թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Լայնություն (սմ)՝  165 Բարձրություն (սմ)՝  120 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1435 Հիմնական հաշվառանիշ՝  1435