Կշեռք

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Կշեռք Թանգարան՝  Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան Նկարագրություն ՝  Լծակավոր կշեռք է, որը նախատեսված է փոքր քաշի իրերի համար: Պատվանդանը ուղղանկյուն զուգահեռանիստի տեսք ունի և կանգնում է չորս ոտքերի վրա: Պատվանդանի կենտրոնում ամրացված է լծակային հարմարանքը, որի լիսեռի վրա ամրացված են նժարների երկու թևերը: Նժարների վրա ամրանում են ձողեր, որոնց վրա դրվում են կշեռքի թասերը: Լայնություն (սմ)՝  8,5 Երկարություն (սմ)՝  38 Բարձրություն (սմ)՝  23 Նյութը՝  Պղինձ, երկաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կիլիկիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԳԺՃՔԿԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԿԹ-2060/1