Կշեռք

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի զույգ կշռաթաթեր։ Դրանք ունեն փոքր հատակ և բերանի շուրթերը 0,5-1սմ, ծռված են դեպի վեր։ Թաթերի վրա արված երեք անցքերին օղակներ են հագցված, որոնց հագցվում են կաշվե փոկերը։ Կաշվե փոկերը վերևում իրար են միանում և մետաղյա օղակով ամրացվում լծակին։ Լծակը նեղ և երկար, տափակ մետաղյա ձող է։ Կենտրոնում արված անցքից դուրս են գալիս իրար մեջ հագված երկու օղակներ։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ․ Նյութը՝  երկաթ, կաշի Չափս՝  41x4 Տրամագիծ (սմ)՝  25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  460/6 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-57/2