Կնոջ դիմանկար՝ տարազով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է սևաչյա, համակրելի կին, հավանաբար, փոքր հայքյան տարազաձևով: Գլխին կրում է բարձրադիր, դրամներով ու թելափնջով զարդարված գլխարկ, ճակատի մասը հարդարված է դրամաշարաններից ճակատակալով: Պարանոցը զարդարված է արծաթյա կախիկավոր զարդով, ուլունքաշարով: Հագել է աղյուսա-սպիտակավուն հիմնագույնով, վրան՝ իրար կցված շագանակագույն շրջանաձև զարդանախշերով, երկարափեշ հագուտ, որի կրծքամասի տակից երևում է դեղնագույն, եզրերում՝ կանաչ կրծկալը, որի վրա երևում են արծաթյա կախիկավոր կրծքազարդեր: Գոտքատեղում բազմածալ երկարավուն գոտւ միջոցով ամրացված է աղյուսա-կարմրագույն գոգնոցը՝ կապույտ և խիստ ոճավորված բուսանախշերով: Զգեստի թևերի վրայից երևում են վառ կանաչ գույնի, խիստ ուռուցիկ թևնոցները: Քթին կրում է քթկալ-խզմա, ձեռքերին՝ ապարանջաններ ու մատանիներ: Նկարիչ՝  Ա. Ֆեթվաճյան Նյութը՝  ստվարաթուղթ, գուաշ, ջրաներկ Լայնություն (սմ)՝  26 Բարձրություն (սմ)՝  41.6 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  Կ-14 Բաժնեհաշվառանիշ՝  6802/1