Կնիք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կնիքը կլոր է և բռնակ չունի: Պատկանում է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի Շիկահող գյուղի համայնքի ավագին: Հետնամասում պտուտակի տեղ կա: Երեսի վրա գրված է « Старшина Шихаузского сел.общ.Занг.У.Елис»: Կենտրոնում կայսերական թագի և զույգ հավասարաթև խաչի պատկեր է:Պատկերը եզրավորված է փարթամ տերևների պատկերով: Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարասկիզբ Նյութը՝  Պղինձ Տրամագիծ (սմ)՝  3,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-3247 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-960