Կյուրիոն կաթողիկոս վրաց: Պատմություն հայ-վրացական հարաբերությանց յոթներորդ դարու մեջ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Կիւրիոն կաթողիկոս վրաց: Պատմութիւն հայ-վրացական յարաբերութեանց եօթներորդ դարու մէջ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ազգային մատենադարան Կ. Գրեց Հ. Ներսէս Ակինեան, Մխիթ. ուխտէն. Կիւրիոն կաթողիկոս վրաց: Պատմութիւն հայ-վրացական յարաբերութեանց եօթներորդ դարու մէջ: (Քառասնամեայ շրջան հայոց եկեղեցական պատմութենեն. 574-610): Պատմական ուսումնասիրութիւն. - Վիեննա, 1910, Մխիթարեան տպարան: Շապիկը բաց մոխրակապտավուն ողորկ բարակ թղթից է (առաջին կազմերեսը չի պահպանվել): Կռնակին սոսնձված է սպիտակ ստվար թուղթ: Տիտղոսաթերթի վերևի ձախ անկյունում կա «Աղայան» կանաչ թանաքով մակագրությունը: Տիտղոսաթերթին հաջորդում է տպագիր ընծայագրով էջը՝ «Ամենայն եւ մեծապայծառ տեառն Տ. Գրիգորի Վ. Ի Գովրիկեան ընդհ. աբբայի Մխիթարեանց Վիեննայ առթիւ Ս. օծման յարքեպիսկոպոս Մծբնաց նուիրէ յանմահ յիշատակ յետինն յորդւոց», սրա ներքևի լուսանցքում և վերջին՝ լրացուցիչ էջ 7-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Բազմաթիվ էջերում կան անհայտ անձի նշումները հասարակ ու գունավոր մատիտներով: Առաջին կազմերեսը չի պանպանվել, վերջին կազմերեսը խունացած ու մաշված է, գիրքը մասնատվում է: Հեղինակ՝  Ակինյան Ն. Էջ՝  (Ա-ԻԷ), 315, 7 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  20,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/671