Կյանքի արշալույսը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմն՝ ամբողջական, կոշտ, եզրով, մոխրագույն մաշկալաթ: Կազմին և կողին արծաթագույն գլխատառերով տպված է գրքի վերնագիրը: Գրքի կողի վերին և ստորին եզրը փոքրիկ նախշազարդ դաջվածքով: Կազմի վերին եզրի մոտ դաջված է հեղինակի անունը, ստորին եզրին՝ հրատարակչությունը, իսկ վերնագրից ներքև՝ ծագող արև: Անվանաթերթին գրքի մատենագիտական տվյալները, վերնագիրը՝ կարմիր գլխատառերով: Ֆորզացը դատարկ, գորշավուն: Անվանաթերթին՝ հեղինակի ընծայագիրը: Հեղինակ՝  Քրիստափոր Թափալցյան Էջ՝  352 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ. Չափս՝  15,5x21,2 Նկարիչ-Ձևավորող՝  Ստ.Ալթունյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3326