Կճուճ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կճուճ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Կճուճ, սև, փայլեցրած, ուռուցիկ անկանոն հատակով, երկկոն իրանով, կլորացող դուրս ճկված շուրթով, իրանը զարդարված է 2 ակոսագծերի մեջ առնված, գագաթներով իրար մեջ հագած մեկ ու մեջ ընդմիջվող, կետերով լցված եռանկյուններով և փայլանախշ գծերի հետքերով: Ամբողջական, վերականգնված։ Տրամագիծ (սմ)՝  բ.-13 Բարձրություն (սմ)՝  23 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Գեղարքունիքի մարզ գ. Շողակաթ /Շորժա/ Արտանիշ, 23 դամբարանադաշտ 1 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 11-10 դար Հայտնաբերման ժամանակը՝  2019թ. սիստեմատիկ պեղումներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  525 Բաժնեհաշվառանիշ՝  265/2